Ռուսաստան

Տուապսեում շարունակում են վերացնել ուկրաինական հարձակման հետևանքները

2 րոպեի ընթերցում

Տուապսեում շարունակում են վերացնել ուկրաինական հարձակման հետևանքները

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում մասնագետները հավաքել և հեռացրել են գրեթե 9800 խորանարդ մետր աղտոտված գրունտ և ջրամազութային խառնուրդ: Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա, հայտնել է  Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Տուապսեում շարունակվում է նավթամթերքի տարածման վերացումը, աշխատանքներն ընթանում են շուրջօրյա: Ընդհանուր առմամբ, հավաքվել և հեռացվել է 9793 խորանարդ մետր աղտոտված գրունտ և ջրամազութային խառնուրդ, այդ թվում՝ 2523 խորանարդ մետրը՝ վերջին օրը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ապրիլի 29-ի դրությամբ աշխատանքներին մասնակցում է 323 մարդ և 51 միավոր տեխնիկա:

Օպերատիվ շտաբը նաև Telegram ալիքում հայտնել է, որ նավթավերամշակման գործարանում հրդեհը տարածվել է բնակելի շենքի վրա. այն արդեն մարվել է։

Նշվում է, որ արտակարգ պատահարի պահին շենքում բնակիչներ չեն եղել. նրանց նախապես տարհանել էին ապրիլի 28-ի առավոտյան:   

Ապրիլի լույս 28-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում: Հրդեհի վայրի մերձակա թաղամասերի բնակիչներին տարհանել են: Ապրիլի 28-ին Տուապսեի մունիցիպալ շրջանում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվել:

Տուապսեի նավթավերամշակման գործարանն ապրիլին արդեն երրորդ անգամ է հարձակման ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից։ Հարվածները հանգեցրել են խոշոր հրդեհների և գետերի աղտոտման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում