Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ Ավանեսյանը, անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ ունի՞ արդյոք Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին, Ավանեսյանը պատասխանել է.

«Բաքվում պահվող հայերի թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերի հետ կապված  Հայաստանի արտաքին գործերի նախարարության համակարգմամբ աշխատանքները մշտապես ընթանում են։ Վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով այդ հարցերը, մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ, ուշադրության կենտրոնում են։ Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս