Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնել է, որ հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում։ «Մենք առաջիկայում պետք է ակտիվ աշխատենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, իսկ Երևանում Հանրապետական մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։ Սա շատ կարևոր իրադարձություն է բոլորիս համար, ուզում եմ շնորհավորել Վրաստանին և մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին այս կարևոր իրադարձության և որոշման առիթով»,-ասել է Փաշինյանը։
Հայաստանն ու Վրաստանը ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականի հունիսին։