Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
