ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից

1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 1-ից դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+ դաշինքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM պետական ​​լրատվական գործակալությունը։

«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Al Jazeera-ն գրում է, որ ՕՊԵԿ-ի վաղեմի անդամ ԱՄԷ-ի կորուստը կարող է թուլացնել խումբը, որը սովորաբար ձգտում է միասնական ճակատ ցուցադրել՝ չնայած մի շարք հարցերի շուրջ ներքին տարաձայնություններին՝ սկսած աշխարհաքաղաքականությունից մինչև արտադրական քվոտաներ։

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ-ից մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը կազմակերպությանը մեղադրել է նավթի գնի բարձրացման միջոցով «աշխարհին խաբելու» համար։

Ավելի վաղ ԱՄԷ-ն, որը Վաշինգտոնի ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, քննադատել էր արաբական պետություններին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում իրանական բազմաթիվ հարձակումներից իրեն պաշտպանելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու համար։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար