Հայաստան

«Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ

1 րոպեի ընթերցում

«Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել  ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ (The Emirates Center for Strategic Studies and Research (ECSSR))։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագրի նպատակն է խթանել համագործակցությունը հետազոտական և վերլուծական գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ համատեղ հետազոտությունների իրականացում և վերլուծական նյութերի պատրաստում, փորձագիտական քննարկումների, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպում, տեղեկատվության և փորձի փոխանակում, երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում