Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իսրայելին ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքից հացահատկի բեռ ստանալու համար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ իր բողոքը ներկայացնելու Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից հացահատիկ տեղափոխող նավը Հայֆայի նավահանգստում ընդունելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Ուկրաինա-իսրայելական բարեկամական հարաբերությունները կարող են օգուտ բերել երկու երկրներին, և Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի անօրինական առևտուրը չպետք է խաթարի դրանք։ Դժվար է հասկանալ Իսրայելի կողմից համարժեք արձագանքի բացակայությունն Ուկրաինայի օրինական հարցմանը՝ կապված դեպի Հայֆա գողացված ապրանքներ տեղափոխող նախորդ նավի հետ», - նշել է նա գրառման մեջ։

Սիբիհան հայտնել է, որ դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն ապրիլի 28-ի առավոտյան։

«Այժմ, երբ Հայֆա է ժամանել նմանատիպ մեկ այլ նավ, մենք կրկին զգուշացնում ենք Իսրայելին չընդունել գողացված հացահատիկը և չվնասել մեր հարաբերությունները», - շեշտել է Սիբիհան։

Axios-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Պանամայի դրոշի տակ նավարկող և պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից հացահատիկ տեղափոխող հունական Panormitis անվանմամբ նավը ուղևորվում է Հայֆա։

Ապրիլի կեսերին Հայֆա էր ժամանել «Աբինսկ» նավը՝ նույն ծագման հացահատիկ տեղափոխելով։ Ուկրաինան բողոքել է և պահանջել առգրավել նավը, սակայն Իսրայելի իշխանությունները չեն արձագանքել։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը