Քաղաքականություն

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում