Իրանը միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների եռափուլ ծրագիր. Al Mayadeen

2 րոպեի ընթերցում

Իրանը միջնորդներին ներկայացրել է երեք փուլով ծրագիր, որի շրջանակում պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Թեհրանում Al Mayadeen-ի թղթակիցը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ բանակցությունների առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման, ինչպես նաև Իրանի ու Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքների վրա։ Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա «գործընթացը կմտնի երկրորդ փուլ, որը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա»։

Ըստ տեղեկությունների՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ քննարկումները կհամակարգվեն Օմանի հետ։

Երրորդ փուլն, ըստ Իրանի առաջարկի, կապված է միջուկային հարցի շուրջ քննարկումների հետ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրանական կողմը «հրաժարվում է քննարկել այս հարցը, մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի»։

Եթե ԱՄՆ-ն ընդունի համապատասխան բանակցային պլանը, Իրանը կհամաձայնի հաջորդ փուլին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Այժմ Պակիստանը փորձում է ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն