Աննա Հակոբյանը նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը կասեցնելու կամ հետաձգելու պատճառ չի տեսնում

3 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նախընտրական շրջանում Հիմնադրամի ծրագրերը կասեցնելու կամ հետաձգելու որևէ պատճառ չի տեսնում՝ շեշտելով, որ Հիմնադրամը իր գործունեությամբ չի խախտում ՀՀ օրենսդրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանն այդ մասին ասաց ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով նախընտրական շրջանում բարեգործական ծրագրերի հետաձգման կամ կասեցման հնարավորության մասին հարցին։

«Ոչ մի պատճառ չկա ծրագրերը հետաձգելու, որովհետև ոչ մի դրույթով «Իմ քայլը» հիմնադրամն իր գործունեության ընթացքում չի խախտում Հայաստանի օրենսդրությունը։ Ծրագրերը հետաձգել չենք կարող, որովհետև ունենք պարտավորություններ և կնքված պայմանագրեր։ Մեր աշխատանքը և հարաբերությունները միջազգային գործընկերների հետ մեզ համար շատ կարևոր են։ Մենք ունենք պարտավորություններ, որոնք մենք ստանձնել ենք գործընկեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով, այդ գործընկերները գումարներ են փոխանցում, մենք նրանց հետ ունենք ծրագրեր, ժամանակացույց, աշխատանքի բաժանում։ Մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերներին և հարգել պայմանագրերով մեր ստանձնած պարտավորությունները։ Իհարկե, չենք կարող կասեցնել, առավել ևս, եթե որևէ ձևով օրենքը չենք խախտում»,-ասաց Հակոբյանը։  

Ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիմում է ուղարկել Վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ 

«Անկախ դիտորդ»-ը հանրահայտ փաստ է համարել, որ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումն ասոցացվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ համոզմունք հայտնելով, որ ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։

«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է հնչող մեղադրանքները՝ նշելով, որ Հիմնադրամը և դրա կողմից իրականացվող ծրագրերը իշխող ուժի հետ որևէ կապ չունեն։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտնել է, որ Հիմնադրամի իրավաբաններին հանձնարարել է ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի և դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ պատասխան հայցեր ներկայացնելու հնարավորությունը։ 

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին