ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն ընդունել է մի քանի որոշում, որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում առանձին կատեգորիաների ապրանքների համար մակնշման միասնականացված կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ երկրների համալիր նախաձեռնողական առաջարկությունները և ընդունել է մի շարք որոշումներ, որոնք սահմանում են թեյի, սուրճի, կակաոյի, ներկերի և լաքերի, մանկական խաղալիքների և շինանյութերի մակնշման միասնականացված կանոններ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ Միության անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում մակնշման սահմանման ժամկետները և կարգը։ Ըստ որում նրանք պարտավոր են ԵԱՏՀ-ին ծանուցել վեց ամսից ոչ ուշ՝ մինչև  համապատասխան միջոցառումներն սկսելը։

«Մակնշվող ապրանքների կատեգորիաների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացումը, որը սպառողներին թույլ է տալիս համոզվել ապրանքների իսկության հարցում, ինչպես նաև բարձրանում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակությունն անօրինական շրջանառության նվազեցման հաշվին», - նշել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի միասնական կանոններով՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի բազային տեխնոլոգիական մոդելին համապատասխան, որը հաստատվել է 2019 թվականին։ Դա կապահովի կոդերի փոխադարձ ճանաչումը Միության երկրների միջև և շուկայի մասնակիցներին կազատի արտադրանքի վերամակնշման անհրաժեշտությունից ԵԱՏՄ-ի ներսում դրա շրջանառության ժամանակ:

Հայերեն Русский

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված

«Երեմյան» կաթնամթերքի փորձաքննության արդյունքները պարզ են. խախտում առկա չէ

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը. Երևանը պատրաստ է հերթական փառատոնին

Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար