Իրանի ԱԳ նախարարը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 27-ի առավոտյան ժամանել է Ռուսաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ակնկալվում է Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում տված հարցազրույցում ԱԳ նախարարը նկատել է, որ ռուսական կողմի հետ տևական ժամանակ է, ինչ բարձրաստիճան հանդիպումներ տեղի չէին ունեցել։ «Այսօրվա հանդիպումը կլինի հարմար առիթ՝ քննարկելու պատերազմի զարգացումները և ներկայիս իրավիճակը։ Վստահ եմ, որ այս հարցով երկու երկրների միջև խորհրդակցություններն առանձնահատուկ կարևորություն կունենան»,- ասել է Արաղչին։

Ավելի վաղ նա այցելել էր Պակիստան և Օման, որտեղ քննարկումների կենտրոնում եղել է պատերազմի դադարեցման ու հրադադարի հարցը։

Հայերեն English Español فارسی Русский

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին

Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը. այն կհյուրընկալի մասնակիցների աշխարհի 16 քաղաքից

Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ը