Սոցիալական հարցեր

«Ձորակ» խնամքի կենտրոնում գրանցված մահվան 2 դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով. Նվեր Կոստանյան

1 րոպեի ընթերցում

«Ձորակ» խնամքի կենտրոնում գրանցված մահվան 2 դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով. Նվեր Կոստանյան

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ապրիլի 16֊ին գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։ 

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16֊ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։ 

Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-գրել է Կոստանյանը:

Ապրիլի 26-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Ձորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են 38-ամյա կնոջ ու 74-ամյա տղամարդու դիեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում