Ուկրաինան և Ադրբեջանը վեց համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ վեց համաձայնագիր է ստորագրել, այդ թվում՝ անվտանգության և համատեղ արտադրության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RBK-Ukraine-ն։

«Մենք այսօր ստորագրեցինք վեց փաստաթուղթ։ Մեր թիմերն անպայման մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։ Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների։ Այսօր թիվ մեկ ոլորտը անվտանգությունն է, պաշտպանական արդյունաբերական համալիրները»,-ասել է Զելենսկին։

Նախագահները նաև քննարկել երկու երկրների միջև առևտրի ընդլայնման անհրաժեշտությունը։

«Այժմ այն ​​կազմում է ավելի քան 500 միլիոն դոլար, և կարծում եմ, որ այն կշարունակի աճել։ Որովհետև մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները»,-նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հայերեն العربية

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը