Հայաստան

Վարչապետը մասնակցում է Քաղաքացու օրվան նվիրված գաստրոֆեստին Ամիրյան փողոցում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը մասնակցում է Քաղաքացու օրվան նվիրված գաստրոֆեստին Ամիրյան փողոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին՝ այցելելով Ամիրյան փողոցում կազմակերպված գաստրոֆեստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շրջում է գաստրոֆեստի տարածքում, շփվում քաղաքացիների հետ, լուսանկարվում նրանց հետ և նվիրում ՀՀ քարտեզի մակետ-կրծքազարդեր։ Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանում է քաղաքացիների հուզող հարցերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Քաղաքացու օրը նշվելու է «խորոված փարթիով»՝ 2018 թվականի հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ տոնական համերգ, որին ինքը նույնպես կմասնակցի։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են Երևանի և մարզերի շուրջ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։

Ամիրյան փողոցում բացված գաստրոֆեստի շրջանակում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ծանոթանալու և համտեսելու հայկական գաստրոմշակույթը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում