Կրթություն

Ակադեմիական քաղաքին զուգահեռ որոշ մարզերում կունենանք նաև մանկավարժական ուղղության բուհեր. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ակադեմիական քաղաքին զուգահեռ որոշ մարզերում կունենանք նաև մանկավարժական ուղղության բուհեր. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մոտ է այն որոշմանը, որ Ակադեմիական քաղաքին զուգահեռ որոշ մարզերում կլինեն նաև մանկավարժական ուղղության բարձրագույն ուսումնական հաստատություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասել է Մարալիկում՝ Քաղաքացու օրվան նվիրված և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագիրը կրող դասախոսության ժամանակ։

Դասախոսության ընթացքում անդրադառնալով կրթության թեմային՝ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է անում նաև բուհական համակարգում և ստեղծում է Ակադեմիական քաղաքը, որտեղ բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար կրթությունը կլինի անվճար։

«Հայաստանի այն մարզերում, որտեղ կան ԲՈՒՀ-եր, և մարզերի համար դրանց գոյությունը կարևոր է, մենք մեր միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով՝ եկել ենք այն եզրակացությանն ու պարզել ենք, որ նույնիսկ այս մոդելներում, որտեղ կան Ակադեմիական քաղաքների նման համակարգ, մարզերում նույնպես ԲՈՒՀ-երի անհրաժեշտությունն առաջանում է՝ հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով։ Մենք հիմա շատ մոտ ենք այն որոշմանը, որ Ակադեմիական քաղաքին զուգահեռ կունենանք նաև մանկավարժական ուղղության ԲՈՒՀ-եր մարզերում։ Ոչ բոլոր մարզերում, բայց առնվազն որոշակի տրամաբանությամբ մենք դա կունենանք»,-նշել է ՀՀ վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում