Նորվեգիան կարգելի սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ այս տարի կներկայացնի օրինագիծ, որն արգելում է սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի անձանց համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք այս օրենքը սահմանում ենք, քանի որ ցանկանում ենք մանկություն, որտեղ երեխաները կարող են երեխա լինել։ Ալգորիթմերն ու էկրանները չպետք է զրկեն խաղերից, ընկերությունից և առօրյա կյանքից», - ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։

Երիտասարդ օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվել է տեխնոլոգիական ընկերությունների վրա։

Նորվեգիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն է, որն օրինագիծ է ներկայացնում տարիքային սահմանափակման մասին։ Սոցիալական ցանցերում տարիքային սահմանափակում մտցնելու մասին են հայտարարել նաև Ֆրանսիան, Իսպանիան և Դանիան։

Եվրոպական հանձնաժողովը նույնպես հայտարարել է երեխաներին ու դեռահասներին պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու իր վճռականության մասին։ Ապրիլի կեսերին հանձնաժողովը հավելված է ներկայացրել սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը ստուգելու համար։

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները