Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Իրանական պատերազմի հետևանքների, այդ թվում և՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնի աղքատության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Կրոոն։

Մասնավորապես նա նշել է, որ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։

Նրա գնահատմամբ՝ սա, հավանաբար, արդեն այս տարվա վերջին բացասաբար կանդրադառնա բերքատվության վրա։

«Սննդի անապահովությունը գագաթնակետին կհասնի մի քանի ամսից, և դրա դեմ քիչ բան կարելի է անել», - ասել է Ալեքսանդր Դե Կրոոն՝ թվարկելով նաև ճգնաժամի այլ հետևանքները, այդ թվում՝ էներգիայի պակասը և դրամական փոխանցումների կրճատումը։

«Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, հետևանքներն արդեն ակնհայտ են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու կրկին աղքատության մեջ կդնեն», - ասել է նա։

Reuters-ը գրում է, որ այս ամսվա սկզբին Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը զգուշացրել էին, որ պատերազմը կհանգեցնի սննդամթերքի գների բարձրացման, ինչը կվատթարացնի աշխարհի ամենախոցելի մարդկանց վիճակը։

Հայերեն Русский

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց