«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաժակյանն անդրադարձավ հարցին, թե առաջիկա ընտրություններում ի՞նչ շանսեր ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«Շանսերը գնահատողը  լինելու է մեր քաղաքացին, որն արվել է մինչև այս օրը, իսկ մեր կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ես կարծում եմ, որ սա գնահատանքի արժանի է լինելու»,- ասել է Խաժակյանը։

Խաժակյանը նաև մեկնաբանել է, թե ինչու ինքը ներառված չէ կուսակցության նախընտրական ցուցակում։

Խաժակյանը պարզաբանել է, որ դա եղել է իր որոշումը, որը քննարկել է քաղաքական թիմի հետ, և եկել են եզրահանգման, որ ինքը նախընտրական շրջանում լինելու է ԿԸՀ-ում «Լուսավոր Հայաստան»-ի լիազոր ներկայացուցիչը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հնգյակում են Էդմոն Մարուքյանը, Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը և Սուրեն Գյուրջինյանը։

Կուսակցությունը վարչապետի թեկնածու չունի, փոխարենը հայտարարել են, որ նախագահի պաշտոնում կառաջադրեն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, քանի որ միայն նրա անձի շուրջ է հնարավոր ընդդիմության համախմբում։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին