Իրան

Արաղչին Հարավային Կորեայի բանագնացի հետ հանդիպմանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանային անկայունության մեջ

1 րոպեի ընթերցում

Արաղչին Հարավային Կորեայի բանագնացի հետ հանդիպմանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանային անկայունության մեջ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ բանագնաց Չանգ Բյոնգ-հանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունը, ԱԳ նախարարը բանագնացին է ներկայացրել «ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հանցագործություններն Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում և կոչ է արել երկրներին հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դատապարտելու այս հարձակումները»։

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում «անապահովության արմատն են»։

«Իրանը, որպես ափամերձ պետություն, միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար. հետևանքների պատասխանատվությունը կրում են ագրեսորները»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում