Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է ներկայացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ֆելանի տեղակալ Հանգ Ցաոն։

Axios-ը, հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, գրել է, որ Ֆելանի հրաժարականը պայմանավորված է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնություններով։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ չնայած Հեգսեթի հետ հակասություններին, Ֆելանն աշխատանքային հարաբերություններ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հրատարակությունը նշում է նաև, որ պաշտոնանկությունը անակնկալ է եղել զինվորական ղեկավարության զգալի մասի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում