Երևանում անցկացվեց Հայաստանի և հարակից երկրների պետականության ու պետականաշինության վերաբերյալ միջազգային գիտաժողով

4 րոպեի ընթերցում

Միանգամից երկու միջազգային աշխատաժողովներ անցկացվեցին ապրիլի 22-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Լեհաստանի գիտնականների մասնակցությամբ ծավալվեցին հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:

Աշխատաժողովների խորագրերն արդիական են մեր օրերում, քանի որ արտացոլում են անցյալի առանցքային իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանի և աշխարհի ժամանակակից սոցիալ-քաղաքական զարգացումների ընթացքին: Դրանցից առաջինը վերնագրված է «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում», իսկ երկրորդը՝ «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում. էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում»:

Միջոցառման կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջունեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց մասնակիցներին՝ հընթացս հիշեցնելով նաև աշխատաժողովների ձևաչափը:

Գիտակրթական կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ ողջույնի խոսքում ընդգծեց, որ մասնակիցների նման կազմն ընդգծում է միջազգային ակադեմիական երկխոսության և համագործակցության կարևորությունը:

«Սեմինարը միավորել է առաջատար հետազոտողներին՝ պետականության զարգացմանը, նրա պատմական ձևափոխմանը, ինչպես նաև ինքնության և միֆաստեղծման ձևավորման բարդ դինամիկային առնչվող հիմնարար հարցերի քննարկման համար: Այս թեմաները ներկայացնում են ոչ միայն գիտական հետաքրքրություն, այլև մեծ նշանակություն ունեն ժամանակակից տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները հասկանալու համար:

Բարձր ենք գնահատում «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնի, Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Նման փոխգործակցությունը ստեղծում է ամուր հարթակ՝ գաղափարների բովանդակային փոխանակման և ոչ դիսցիպլինար հետազոտությունների համար: Վստահ եմ, որ քննարկումները և զեկույցները կնպաստեն դիտարկվող հարցերի ավելի խորը ընկալմանը, կխթանեն նոր մոտեցումներ և կամրապնդեն ակադեմիական կապերը մեր հաստատությունների միջև»,- նշեց նա:

Լեհաստանի Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմիուկը իր գոհունակությունը հայտնելով համատեղ աշխատելու այս հնարավորությունից՝ պատրաստակամություն հայտնեց նպաստելու փորձի փոխանակման ծրագրի իրականացմանը:

Վրաստանի Իլիայի համալսարանի՝ Գ. Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գեորգի Սանիկիձեն շատ հետաքրքիր և ֆանտաստիկ որակեց աշխատաժողովի ծրագիրը, ինչի համար խորը երախտագիտություն հայտնեց կազմակերպիչներին:

«Հայ և վրացի գիտնականների համագործակցության շատ մեծ փորձ կա: Կարծում եմ, քննարկումները հետաքրքիր կլինեն ոչ միայն մեր, այլև դրանց ընթացքին բոլոր հետևողների համար»,- ասաց նա:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլիի գնահատմամբ՝ Հայաստանի և հարևան երկրների պետականության մասին բանավիճելը շատ ակտուալ է ոչ միայն գիտական, այլև քաղաքական տեսանկյունից ու նպաստում է տարբեր դիրքորոշումների մերձեցմանը:

Հայերեն Русский

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Կգումարվի նիստ՝ վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին