Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա  առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա  առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,  Ընդունեք, խնդրեմ, ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։

Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։

Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։

Թույլ տվեք, առիթից օգտվելով, շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։

Մեծարգո պարոն նախագահ,  ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով լավագույնն եմ մաղթում Ձեզ»։

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում