Հայաստան

ՀՀ արդարադատության նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կհամագործակցեն քրեակատարողական հիմնարկների սպորտային վերազինման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կհամագործակցեն քրեակատարողական հիմնարկների սպորտային վերազինման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների սպորտային վերազինմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրի շրջանակում 10 մլն դրամ ընդհանուր արժողությամբ մարզագույք է տրամադրվել հանրապետության 9 քրեակատարողական հիմնարկների: Գործընթացի մեկնարկը տրվել է «Սևան» ՔԿՀ-ից, որն արդեն համալրվել է անհրաժեշտ գույքով։

Համագործակցության երկարաժամկետ զարգացումն ամրագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ծովինար Թադևոսյանի և հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նազիկ Ավդալյանի միջև կնքված հուշագրով։

«Համատեղ ծրագիրը սոսկ մարզագույքի տրամադրում չէ, այն ներառում է՝

• Կրթական և հոգեբանական աշխատանքների իրականացում,

 • Բակային սպորտաձևերի ներդրում,

 • Մասնագետների վերապատրաստման ծրագրեր։

Մենք հավատում ենք, որ սպորտը ոչ միայն ֆիզիկական կոփում է, այլև կարգապահության և վերաարժևորման կարևորագույն գործիք»,– ասված է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում