Իրավունք

Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար  դրամ

Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում