Հայաստան

Փաշինյանը ներկա կգտնվի Քաղաքացու օրվա միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկա կգտնվի Քաղաքացու օրվա միջոցառումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է գտնվելու Երևանում Քաղաքացու օրվա առթիվ միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Շաբաթ օրը՝ ամսի 25-ին, նշում են Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13։00-ից Երևանի Ամիրյան փողոցում, հեղափոխության ավանդույթների համաձայն, լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»։ Երեկոյան ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ։ Հույս ունեմ նաև այնտեղ բոլորիդ տեսնել»,-ասել է Փաշինյանը։

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։ 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում