Իրավունք

Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա 21/6 հասցեում գտնվող 0.01884 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2013 թվականի հունիսի 27-ին ֆիզիկական անձի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով հայցատեսակի փոփոխության վերաբերյալ Դատարանի առաջարկը՝ Դատախազության կողմից 2025 թվականի փետրվարի 20-ին ներկայացվել է ճանաչման հայց՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը:

Վարչական դատարանը 2026 թվականի մարտի 23-ի վճռով բավարարել է Երևան քաղաքի դատախազության հայցը. ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում