Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Զինված տղամարդը Մեքսիկայի պատմական Տեոտիուական բուրգերի գագաթին կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ Զոհվել է Կանադայի մեկ քաղաքացի, առնվազն 13 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ հրաձիգը 27-ամյա մեքսիկացի Խուլիո Սեսար Խասոն է։ Նա ավելի ուշ ինքնասպանություն է գործել։ Իրավապահները դեպքի վայրում գտել են հրազեն, դանակ և զինամթերք։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ հրազենային կրակոցից 7 մարդ է վիրավորվել։ Թե ինչպես են մյուսները վիրավորվել, չի հաղորդվել, սակայն հրաձգության ժամանակ մի քանիսն ընկել են։

Հիվանդանոց են տեղափոխվել 6 ամերիկացի, 3 կոլումբիացի, 1 ռուս, 2 բրազիլացի և 1 կանադացի։ Վիրավորների թվում կա 6 տարեկան երեխա։

Տեոտիուական բուրգերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են, Մեխիկո քաղաքի ծայրամասում գտնվող հսկայական կառույցների շարք են, որոնք կառուցվել են երեք տարբեր հին քաղաքակրթությունների կողմից: Բուրգերը Մեքսիկայի ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկն են։ Ըստ կառավարության տվյալների՝ 2025 թվականին այնտեղ այցելել է ավելի քան 1,8 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։

Հայերեն English Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը