Մշակույթ

ԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

ԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Լիոնի ու Մարսելի կինոյի բարձրագույն պետական դպրոցը՝ «CinéFabrique»-ը, ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի ծառայությունը։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «CinéFabrique»-ի գլխավոր տնօրեն Կլոդ Մուրիերասն ազդարարել են նոր նախագծի սկիզբը, որը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար կբացի մասնագիտական աճի նոր դռներ։

Այս նախագիծը ԵԹԿՊԻ-ի և «CinéFabrique»-ի ուսանողներին հնարավորություն է տալիս՝ վերանայել իրենց գեղարվեստական փորձը՝ առնչվելով այլ իրականության, ստեղծագործելու, աշխատելու կամ աշխարհն ընկալելու այլ ձևերի հետ, առնչվել միջազգային համատեղ արտադրություններին՝ հասկանալով, սովորելով և փոխանակելով աշխատանքային այնպիսի մեթոդներ, որոնք կարող են խթանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապագա համատեղ նախագծերը, ձեռք բերել մասնագիտական ինքնուրույնություն՝ նկարահանումների ժամանակ աշխատելով առանց մասնագիտական վերահսկողության, աշխատել և նկարահանել օտար լեզվով։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ՝ ֆրանսիացի ուսանողները 2026 թվականի հունիսին և հուլիսին կգտնվեն Երևանում և հայաստանյան նախագծերի հեղինակների հետ կիրականացնեն ֆիլմի նկարահանումներ, իսկ հայ ուսանողները 2026 թվականի աշնանը կմեկնեն Ֆրանսիա՝ իրականացնելու ֆիլմի հետարտադրական փուլը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում