Իրավունք

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող՝ 4935 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում