Հիմնանորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային նշանակության ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2026 թվականի մարտի վերջերից մեկնարկել և ընթանում են Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Դպրաբակ-Բարեպատ-Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 51 միլիոն 152 հազար դրամ, որը հատկացվում է պետական միջոցներից։

Ծրագրով նախատեսվում է 8 կիլոմետր երկարության ճանապարհի խճային հիմքի , երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի տեղադրում, իսկ բնակավայրերի ներսում՝ մայթերի կառուցում։ Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը կազմելու է 57 600 քառակուսի մետր։ 1033 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում էլ կիրականացվի ճանապարհի մուտքերում և իջատեղերում։

Շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, իրականացնող կազմակերպությունը՝ «Քարավան-11» ՍՊԸ-ն։

Զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող այս ճանապարհը պատմության մեջ ասֆալտապատվում է առաջին անգամ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում  է ավարտի հասցնել 2026 թվականի դեկտեմբերին։

Հայերեն

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ