Վենեսուելան ավելացրել է նավթի արդյունահանումը․ Դելսի Ռոդրիգես
1 րոպեի ընթերցում

Վենեսուելան մտել է զարգացման ուղի և ավելացրել է նավթի արդյունահանումն օրական մինչև 1,1 միլիոն բարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Դելսի Ռոդրիգեսը՝ ամփոփելով որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար իր 100-օրյա աշխատանքի արդյունքները:
«Այսօր նավթի և գազի պետական ընկերությունն օրական արդյունահանում է 1,1 միլիոն բարել: Մենք առաջին քայլերն ենք արել գազի արտահանման ուղղությամբ և հույս ունենք այս ամիս վերականգնել 2025 թվականի դեկտեմբերի նավթի արդյունահանման մակարդակը, որը խախտվել էր Վենեսուելայի շրջափակման պատճառով», - հայտնել է Ռոդրիգեսը:
Նախագահի պաշտոնակատարը նշել է, որ Վենեսուելան «վերադարձել է միջազգային ասպարեզ, և հարյուրավոր ընկերություններ հետաքրքրություն են հայտնել երկրում ներդրումներ կատարելու հարցում»: