Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ես էլի եմ ասում՝ դժվար է գերագնահատել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների նշանակությունը։ Ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ՝ կառուցողական տրանսֆորմացիա ասելով։ Ըստ էության, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամբողջությամբ կառուցվել են Ղարաբաղյան շարժման պայմաններում։ Հիմա, երբ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, երբ խաղաղություն է հաստատված, կոնֆլիկտն ավարտված է, բնականաբար, հարաբերությունները պետք է հարմարեցվեն, զարգանան այդ նոր տրամաբանությամբ։ Պարզ բան ասեմ՝ նախկինում՝ կոնֆլիկտի պայմաններում մենք Ռուսաստանի հետ երբեք երկաթուղային հաղորդակցություն չենք ունեցել, հիմա ունենք երկաթուղային հաղորդակցություն։ Դա ազդեցություն ունենալո՞ւ է մեր հարաբերությունների վրա, միանշանակ։ Այդ ազդեցությունը լինելո՞ւ է կառուցողական, միանշանակ։ Հենց այս տրամաբանությամբ ենք մենք շարունակելու մեր ճանապարհը, և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում խնդիրներ ստեղծելու բոլոր փորձերը... ընդ որում՝ հայաստանյան շատ ուժեր ուզում են հրահրել և սադրել ճգնաժամեր մեր հարաբերություններում։ Մենք նման բան թույլ չենք տալու և մեր բոլոր ջանքերը դնելու ենք Ռուսաստանի հետ մեր կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Նրբությունն այն է, որ դա պետք է տեղի ունենա հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության բանաձևերի շրջանակում»,- ասել է վարչապետը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Türkçe 中文

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից