Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարը 2018 թվականի հեղափոխության մասին գիրք է գրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը 2018 թվականի հեղափոխության մասին գիրք է գրել

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018 թվականի հեղափոխության մասին գիրք է գրել՝ իրողությունը ներկայացնելով սեփական տեսանկյունից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան գրառումից։ 

«Սիրելի հայրենակիցներ, Երևի հիշում եք, որ խոստացել էի հեղափոխության իմ փորձառությունն ամփոփել գրքի տեսքով:

Ճանապարհը սպասվածից ավելի երկար ստացվեց, սակայն այսօր արդեն վստահությամբ կարող եմ ասել՝ աշխատանքն ավարտված է: Գիրքն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացնեմ ձեր դատին:Այն պարզապես հուշագրություն չէ. այն պատմություն է «Մերժիր Սերժին» նախաձեռնության ձևավորման, փողոցային պայքարի և այն ներքին ապրումների մասին, որոնք ունեցել եմ թե՛ փողոցում, թե՛ Հատուկ քննչական ծառայության մեկուսարանում։

Ինչպես նախկինում նշել էի՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է: Այդ իսկ պաճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն:

Շնորհակալ եմ համբերության համար։ Մանրամասները՝ շատ շուտով»,– գրել է Արմեն Գրիգորյանը։ 

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում