Իրավունք

Իջևան համայնքին է վերադարձվել Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը․ Դատախազություն

1 րոպեի ընթերցում

Իջևան համայնքին է վերադարձվել Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը․ Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներգործության արդյունքում Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Տավուշի մարզի դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչությունից հաղորդում  է ներկայացվել այն մասին, որ Աչաջուր բնակավայրի նախկին ղեկավար Կ.Ղ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող մարզադաշտի՝ շուրջ 17 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով վարչական շենքն ապօրինի ձևափոխել է, առանձնացրել է 4 տաղավար և 2016 թվականից սկսած՝ տաղավարները վարձակալությամբ տրամադրել է տարբեր անձանց՝ համայնքի փոխարեն ստանալով վարձավճարը:

Տավուշի մարզի դատախազության կողմից ձեռնարկված ներգործության արդյունքում՝ մարզադաշտի վարչական շենքի տարածքը վերադարձվել է Իջևան խոշորացված համայնքի տիրապետմանը»։

Նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում