Իրան

Իրանի ԱԳ նախարարն անլուրջ է համարում հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի մտադրությունները

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարն անլուրջ է համարում հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի մտադրությունները

Ամերիկյան ուժերի կողմից իրանական նավերի նկատմամբ սպառնալիքները և ԱՄՆ-ի «անտրամաբանական պահանջները» վկայում են տարածաշրջանում իրադրության կարգավորման նկատմամբ Միացյալ Նահանգների «անլուրջ վերաբերմունքի» մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստաընկերությունը, այս մասին Պակիստանի արտգործնախարար Իսհաք Դարի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանական նավահանգիստների և նավերի նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից անտրամաբանական պահանջները ցույց են տալիս ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իրավիճակի կարգավորման անլուրջ վերաբերմունքը», - հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, թե «ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումը և հրադադարի խախտումները վկայում են Ամերիկայի չար մտադրությունների մասին»։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը «կօգտագործի բոլոր հասանելի միջոցները՝ իր շահերը և ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։ Նա նաև վերահաստատել է «տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար խորհրդակցությունների շարունակականությունը»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում