Հայաստան

Փրկարարները մարել են Թաիրով գյուղում փայտե քոթեջում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Թաիրով գյուղում փայտե քոթեջում բռնկված հրդեհը

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ին, ժամը 21։05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը; Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե քոթեջներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է քոթեջի առաջին հարկը՝ մասամբ (մոտ 60 քմ), ջերմահարվել՝ երկրորդ հարկը (մոտ 40 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում