Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ին, ժամը 14։15-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի դուրս են եկել դեպի Թումանյան բնակավայրի անտառ և կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոլորված անձանց փոխանցած տեղորոշման կոորդինատներով Թումանյան բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ «Կուլեթ» կոչվող հանդամասում, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում