Սարյանի տուն-թանգարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանություն համագործակցությամբ նախատեսվում է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ներկայացնել միաբանությունում

2 րոպեի ընթերցում

Իտալիա կատարած այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը շրջայց է կատարել միաբանության թանգարանում, դիտել «Ավետիք Իսահակյանը և Վենետիկը» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Մխիթարյան միաբանության համագործակցությամբ: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին և կարևորվել միաբանության դերը՝ որպես Իտալիայում հայագիտության զարգացման առանցքային կենտրոն: Հատկապես ընդգծվել է կառույցի նշանակալի ներդրումը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում։

Տեղում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը միտված հետագա ծրագրերը, մասնավորապես` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-Մխիթարյան միաբանություն համագործակցությամբ համատեղ ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ. նախատեսվում է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ներկայացնել միաբանությունում:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կաֆոսկարի համալսարանի ղեկավարության հետ։ Նա ծանոթացել է համալսարանի հայագիտական կենտրոնում իրականացվող ծրագրերին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման, մասնավորապես` ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման և համալսարանում ցուցադրության կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկում պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Ավելի վաղ Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Ավետիք Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը