Հայաստան

Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել. մեկ մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել. մեկ մարդ հոսպիտալացվել է

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ին ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է՝ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և «Zil» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում