Կվերսկսվեն Բաբաջանյան-Աշտարակ խճուղու անավարտ հատվածի շինաշխատանքները

3 րոպեի ընթերցում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Կառավարության նիստում ներկայացրեց Երևան քաղաքի Բաբաջանյան–Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շուրջ 270 մետր անավարտ հատվածին և դրան հարող մոտ 110 մետր ճանապարհահատվածին, որոնց շինարարությունը նախկին պայմանագրով ամբողջությամբ չի իրականացվել։

«Երևանի Բաբաջանյան-Աշտարակ խճուղու 5․8 կմ հատվածում ունենք անավարտ հատված՝ 270 մ և մոտեցող ճանապարհ՝ 110 մ, որի կառուցման աշխատանքները նախկինում ամբողջությամբ չեն իրականացվել՝ պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման վերաբերյալ առաջացած դատական վեճերով և դրանց արդյունքում դատարանի կողմից կիրառված սահմանափակումներով»,- ասաց Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ ներկայում այդ սահմանափակումները հանվել են, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել աշխատանքները։

«Ներկայում արգելանքը վերացված է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել տվյալ հատվածով անվտանգ և անխափան երթևեկությունը»,- նշեց նա։

Փոխնախարարը նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է վերանայել նախագծային փաստաթղթերը, քանի որ դրանք մշակվել են դեռևս 2015-2016 թվականներին։

«Առկա նախագծերը կազմվել և հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին, և տարիների ընթացքում տեղանքում տեղի են ունեցել ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է իրականացնել նոր ուսումնասիրություններ և փորձաքննություն»,- ասաց Ղալեչյանը։

Նա հավելեց, որ առաջարկվող նախագծով սահմանվում են գնման գործընթացների կազմակերպման հատուկ պայմաններ՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար։

«Առաջարկվող կարգավորումները մի կողմից կապահովեն մրցակցային և թափանցիկ ընթացակարգեր, մյուս կողմից թույլ կտան կառավարել պայմանագրերի կատարման ռիսկերը՝ հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը»,- եզրափակեց նա։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան