Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը

3 րոպեի ընթերցում

Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների համար գործող արտոնությունները և բարելավել համակարգի կիրառման մեխանիզմները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի կատարելագործմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ հարկային կարգապահությունը խրախուսելու և վարչարարությունը բարելավելու նպատակով։

Հակոբյանի խոսքով՝ գործող կարգավորումներով օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով և նախատեսում է մի շարք արտոնություններ։

«Սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերում են հարկային և մաքսային վարչարարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը, այդ թվում՝ դիմում-բողոքների ավելի սեղմ ժամկետներում քննությանը, օրենսդրական փոփոխությունների անհատական իրազեկմանը և վարկեր ստանալիս ռիսկայնության էական նվազմանը, ինչը հանգեցնում է վարկավորման առավել լավ պայմանների, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքների»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ պահպանելով դրա դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել նման հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով՝ առանց յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։

«Մեր համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0․8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկոսով նվազեցնել ռիսկերը, ինչը կնվազեցնի համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ»,- ասաց նա։

Հակոբյանը նաև նշեց, որ նախատեսվում է ներդնել անհատական սպասարկման մեխանիզմ՝ օրինապահ հարկ վճարողների համար։

«Զուգահեռաբար Կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառում, որով վերանայելու ենք օրինապահության չափանիշները և օրենքի նախագիծը մշակելուց հետո կներկայացնենք Կառավարության քննարկմանը»,-հավելեց նա։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է մեղմել ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները օրինապահ հարկ վճարողների համար՝ համապատասխան կարգավորումները սահմանելով ՊԵԿ նախագահի հրամանով։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից