Իրան

Իրանը մերժում է ժամանակավոր հրադադարը և ձգտում է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում. ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Իրանը մերժում է ժամանակավոր հրադադարը և ձգտում է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում. ԱԳ փոխնախարար

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար և ձգտում է տարածաշրջանում պատերազմի համապարփակ դադարեցման։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին Խաթիբզադեն նշել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ցանկացած հրադադար պետք է ներառի հակամարտության բոլոր գոտիները՝ «Լիբանանից մինչև Կարմիր ծով»։ Պաշտոնյան սա որակել է որպես «կարմիր գիծ» Իրանի համար։

«Մենք չենք ընդունում որևէ ժամանակավոր հրադադար»,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության ցիկլն «այստեղ պետք է մեկընդմիշտ ավարտվի»։

Հորմուզի նեղուցի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ ջրային ճանապարհը պատմականորեն մնացել է բաց՝ հավելելով, որ չնայած այն գտնվում է Իրանի տարածքային ջրերում, սակայն վաղուց հասանելի է եղել։

Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար՝ նշելով, որ նրանց գործողությունները բացասաբար են ազդել համաշխարհային առևտրի ու տնտեսության վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում