Մշակույթ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների վերաբերյալ առաջարկները

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ՀՀ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների վերաբերյալ առաջարկները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։

Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ ներկայացնելով նաև իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել է դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ շեշտվել են առաջարկներում ներառված տերմինների, պատմական տեղեկությունների և բնութագրերի հստակեցման պահանջը, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի ընդգծումը:

Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և առանձին կազմակերպությունների ջանքերը պահպանման և տարածման ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում