Քաղաքականություն

«Նախկին-ներկա» բանավեճը հաղթահարելու համար «Հայաստան»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և ԲՀԿ-ն պետք է չանցնեն ԱԺ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

«Նախկին-ներկա» բանավեճը հաղթահարելու համար «Հայաստան»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և ԲՀԿ-ն պետք է չանցնեն ԱԺ. վարչապետ

Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական քննարկումներին և ընդդիմության գործունեությանը։

«Ընդդիմադիր պատգամավորները գալիս են գրանցվելու, որպեսզի աշխատավարձ ստանան։ 8 տարի է՝ մեզ շշի են շարում, թե ինչ պարգևավճարներ ենք ստանում, բայց իրենք գալիս են, թաքուն գրանցվում և գնում, որպեսզի մի քանի կոպեկ ավելի ստանան։ Եվ արդյունքում ես դա ֆիքսեցի և հրապարակեցի, և իրենք ստիպված էին գալ ու մասնակցել ելույթների փուլին։

Ելույթների փուլին մասնակցելով՝ մենք կրկին հանգեցինք «նախկին-ներկա» բանավեճին, և դա փաստ է։ Չնայած ես ինքս նախկինում բազմիցս ասել եմ, որ այս բանավեճից պետք է դուրս գանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն արձանագրեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն են։

«Այսպիսով, ավելի է ընդգծվում «նախկին-ներկա» վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը։ Հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մեկ ձև կա և միայն մեկ տարբերակ կա․ դրա համար պետք է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն չհաղթահարեն անցողիկ շեմը և չանցնեն խորհրդարան։ Եվ դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում»,-ասաց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում