Մշակույթ

Թողարկվել է «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմայով նամականիշ

1 րոպեի ընթերցում

Թողարկվել է «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմայով նամականիշ

Ագարակի մշակույթի տանը կայացավ «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմայով նամականիշի մարման արարողությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի ապրիլի 16-ից շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝  նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:

Մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության տնօրենի տեղակալ Շամսիդդին Կոջիևը։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, իսկ նամականիշի ներքևի հատվածում առկա է «ՄԵՂՐԻՆ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» գրառումը՝ անգլերեն լեզվով: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է։ Տպարանը` bpost Philately & Stamps Printing (Բելգիա), չափսերը` 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 10 000 հատ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում