Հայաստան

Երևանում Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 16-ին ժամը 12։15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող պահեստային տարածքներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։27-ին, մարվել՝ 12։48-ին։ Այրվել են ձյութով լցված 4 տարա և 2 փայտե տակդիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում