Շատ կարևոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող և զարգացող ոստիկանություն. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգության առանցքային դերակատարն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել և պետք է ասել, որ այն պետության ողնաշարն է ու միշտ պետք է ամուր լինի, ինչը բխում է բոլոր քաղաքացիների շահերից։

«Հայաստանի Հանրապետությունում  ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ կան, բայց միանշանակ և աներկբա է, որ առանձին դրվագներ հանած, ներքին անվտանգության ճգնաժամեր 2018-ից ի վեր մենք չենք ունեցել, և դա շատ կարևոր արձանագրում է»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ոստիկանությունը ամեն փուլում զարգացման մի աստիճանի հասել է, բայց ամեն ժամանակ ունի իր առանձնահատկություններն ու պահանջները։

«Այն, ինչ մենք լավ ենք անում այսօր, բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, քանի որ փոխվում են ժամանակներն ու մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող և դինամիկ զարգացող ոստիկանություն և մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ բարեփոխումները պետք է լինեն ամենօրյա աշխատանքի մի մասը։

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատում է իքս տարածքում, զգա, որ ինքը իր պատասխանատվության առաջնորդն է։ Ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, քանի որ այն շատ բարդ է և կապված է և՛ ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի և անվտանգության հետ, և մենք այդ գործոնները պետք է հաշվի առնենք»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ շատ լավ է, որ ՀՀ-ում ոստիկանության գործունեության նկատմամբ 61 տոկոս վստահություն կա, ինչը վստահության բարձր մակարդակ է։

«Ոստիկանությունը 21-րդ դարում պետք է լինի դինամիկ և ճկուն, ոչ դինամիկ և ոչ ճկուն ոչ մի համակարգ շանս չունի»,-հավելեց վարչապետը։

Հայերեն English Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել