Իրան

Չինաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պատժամիջոցներն իրանական նավթ ներմուծողների դեմ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պատժամիջոցներն իրանական նավթ ներմուծողների դեմ

Չինաստանի իշխանություններն անընդունելի են համարում Միացյալ Նահանգների միակողմանի սահմանափակումներն Իրանից նավթ ներմուծողների նկատմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն արտոնագրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը խնդրել էր մեկնաբանել Չինաստանի կողմից իրանական նավթի գնման շուրջ իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում