ԱՄՆ-ն հայտարարել է, որ մինչև տարեվերջ կստանա Abrams-ների առաջին դասակը՝ ԱԲ տեխնոլոգիայով

2 րոպեի ընթերցում

Նոր վերափոխման (M1E3) Abrams տանկերի առաջին դասակը՝ հանդերձված արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներով, ԱՄՆ ցամաքային զորքերի սպառազինությունում կհայտնվի դեկտեմբերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ գեներալ Քրիստոֆեր Լանիվը։

«2026 թ. հունվարին նախատիպի շնորհանդեսից հետո, որը տեղի ունեցավ նախատեսվածից հինգ տարի շուտ, չորս սկզբնական նախատիպերից բաղկացած առաջին դասակը տեխնոլոգիաների ցուցադրման համար զորքերում կստացվի 2026 թ. դեկտեմբերին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լանիվի խոսքով՝ մշակումների արագացումը թույլ կտա տնտեսել հարյուր միլիոնավոր դոլար։

«Արդյունքում ստացվում է մի հարթակ, որը 25%-ով ավելի թեթև է և 50%-ով ավելի խնայողական, որը նվազեցնում է լոգիստիկայի ծախսերը և թույլ է տալիս կատարել գաղտնի դիտարկում։ Այն ունի անօդաչու թռչող սարքերի հակազդման բացառիկ հնարավորություններ և ներառում է արհեստական ​​բանականությամբ աշտարակ՝ թիրախի արագ նշանառման համար», - ասել է գեներալը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Bloomberg գործակալությունը, M1E3 Abrams տանկի հիմնական առանձնահատկությունը Caterpillar ընկերության հիբրիդային շարժիչն է, որը կարող է փոխարկվել  դիզելային քարշից էլեկտրականի։ Մեքենան 20 տոննայով թեթև կլինի ավելի հին մոդելներից՝ կշռելով մոտավորապես 60 տոննա, ինչը թույլ կտա մեծացնել վառելիքի խնայողությունը:

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար